«Յուրաքանչյուր մարդու սրտում ցանկալիին հասնելու ուժ է տեղակայված»․ Անահիտ Սիմոնյանի լուսանկարը

188

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային սպորտային կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ շապիկ, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։

Երգչուհին հավաքել է վարսերը, նախընտրել է նուրբ շպար։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․

«Յուրաքանչյուր մարդու սրտում ցանկալիին հասնելու ուժ է տեղակայված։ Այն հանգիստ չի տալիս մինչեւ չհասնես այն կետին, ինչին ձգտում ես։

Ամեն ինչ հնարավոր է մի դեպքում․ իսկապես ուզես այն, ինչին գնում ես»։