Եթե ընտանիքում թեկուզ մեկ անչափահաս երեխա ունեք,ուրեմն անպայման տեղեկացեք

1831

Կառավարությունը նիստին որոշում ընդունեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ․ պետական աջակցության մասին։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նա նշեց, որ այս դրույթները կվերաբերեն հուլիսի 1-ից հետո կատարված գործարքներին։

Նպատակային ծրագրերի հիմնական նպատակներն ու խնդիրներն են.

  • աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով ընտանիքների կայուն զարգացման համար,
  • խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերումերեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռնել շահառուներին համատեղել հիփոթեքային վարկիմարումը և երեխայի խնամքը՝ խթանելով ծնելիությունը հիփոթեկային վարկ մարող ընտանիքներում։