«Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար»․ Քորթնի և Քլոե Քարդաշյանները ևս աջակցում են Հայաստանին

373

Ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը եւս անտարբեր չի մնացել Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին։

Իր Instagram-ի Stories բաժնում նա կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է․

«Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում», ապա հավելել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Աջակցել է Հայաստանին եւ Քլոե Քարդաշյանը, որն իր Instagram-ի Stories բաժնում կիսվել է հայկական եռագույնով, ինչպես նաեւ ՀՀ զինանշանին պատկերով պատրաստված իր ոսկե, թանկարժեք քարերով պատված կախազարդով։

«Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․

Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․

Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․

Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», — գրել է նա։