Ուշադրություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել երկրից. Պարետը հայտնել է, թե երբ Հայաստանն ամբողջությամբ վերաբացի իր օդային հաղորդակցությունը

4554

Բոլորը գիտեն որ, որ օդային հաղորդակցությունը գրեթե ամբողջությամբ դադարեցված է նաև Հայաստանի Հանրապետությունում: Երբեմնի մարդաշատ Զվարթնոց օդանավակայանում այս օրերին լռություն է տիրում:

Լռությունն այդ ժամանակ առ ժամանակ խախտվում է պարբերաբար կազմակերպվող հատուկ թռիչների հետևանքով, որոնք սակայն հազվադեպ են լինում և կատարվում են բացառապես մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար:

Հայաստանում ու Հայաստանից դուրս հազարավոր քաղաքացիներ անհամբեր սպասում են Կառավարությունից ու մասնավորես փովարչապետ Տիգրան Ավինյանից մի լավ լուրի, չնայած իրավիճակի վերաբերյալ պատմող վիճակագրական թվերն ուրիշ բան են ասում:

Երեկ պարետատան նիստից այնուհետև առցանց ճեպազրույց կատարվեց, որին չնայած առողջական վիճակին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես:

Ճեպազրույցի ժամանակ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց , որ շուտով կքննարկեն նաև այն հարցերը , որոնք վերաբերում են զբոսաշրջությանը ու հետևաբար՝ օդային հաղորդակցության վերաբացմանը:

Պարետը տեղեկացրեց հնարավոր վերաբացման ժամանակաշրջանը, այն է հուլիսի կեսերին:

Ավինյանը նշեց նույնպես, որ օդային սահմանը վերաբացելու պարագայում մշ ակվելու են անպայման համապատասխան կանոններ, որոնք ուղղված են լինելու թռ իչքների ժամանակ վարակի չտարածմանը, անվտանգության պահպանմանը: