Բալի մուրաբան առանց եռացնելու ՝ ավելի համեղ և յուրահատուկ

425

Այս եղանակով պատրաստված մուրաբան ստացվում է շատ համեղ։ Մուրաբայի հյութը կարելի է օգտագործել որպես օշարակ տարբեր տեսակի խմորեղեններ պատրաստելուց, իսկ պտուղները որպես խմորեղենը ձևավորող բաղադրիչ։

Մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները ՝

  • 1կգ բալ,
  • 1կգ շաքարավազ,
  • 200մլ ջուր,
  • 3,5գ լիմոնի աղ։

Պատրաստման եղանակը ՝

Ձրի մեջ լցնել անհրաժեշտ քանակությամբ շաքարավազ, խառնել և դնել կրակին։

Եփել դանդաղ կրակի վրա մինչև եռալը։ Այնուհետև ավելացնել լիմոնի աղը և եփել ևս 7 րոպե ՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։ Բալը լվանալ և թողնել մինչև որ այն ցամքի։

Այնուհետև բալը լցնել տարրայի մեջ, վրան ավելացնել եռացող օշարակը և թողնել հանգստանա 10 րոպե։ Հաջորդ քայլում ստացված մասսան ազատել բալից և նորից եռացնել 7 րոպե։

Այնուհետև նորից լցնել բալի վրա և թողնել հանգստանա 25 րոպե։ Կրկնել նույն գործողությունը։ Ապակյա տարրաները /բանկա/ անհրաժեշտ է ախտահանել։

Որից հետո ստացվածը լցնել տարրաների մեջ, փակել հերմետիկ կափարիչներով, փաթաթել և այդպես թողնել մինչև սառչեն։

ԵՎ ահա մուրաբան պատրաստ է։

Աղբյուր