Խայտառակ իրավիճակ Երևանում. կինը վիրավորում և կոշիկով հարվածում է դիմակ կրել պահանջող ոստիկաններին

1515

Համացանցում բուռն արձագանք է ստացել Tert.am-ի հրապարակած տեսանյութը՝ Երևանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Ինչպես երևում է կադրերում, կինը չի ցանկանում ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

Քիչ անց էլ սկսում է վիրավորել և կոշիկով հարվածել ոստիկաններին:

Վերջում նրան բերման են ենթարկում ոստիկանության մոտակա բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունը մինչև այս պահը դեռևս հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ: