«Քո մի մասը հավերժ ապրելու է իմ մեջ». Աննա Եգոյան

347

Ռուսաստանաբնակ ասմունքող, դերասանուհի Աննա Եգոյանն իր ինստագրամյան միկրոբլոգում արխիվային լուսանկարներ է հրապարակել իր հայրիկի հետ, ով մի քանի տարի առաջ մահացել է։

Աննան լուսանկարներին կից կիսվել է իր մտքերով ու գրել․

«Ծնունդդ շնորհավոր, իմ հրեշտակ։ Անցել է գրեթե 6 տարի։

Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ դու արել ես ինձ համար այստեղ՝ երկրի վրա և այն ամենի համար, ինչ հիմա անում ես երկնքից։

Քո մի մասը հավերժ ապրելու է իմ մեջ։ Ես չեմ հիասթափեցնի։ Խոստանում եմ»։