Ովքեր կարող են օգտվել 68.000 դրամ աջակցությունից․ վարչապետը մանրամասնում է

288

Ովքեր կարող են օգտվել 68.000 դրամ աջակցությունից․ վարչապետը մանրամասնում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացման 20-րդ ծրագրի աջակցությունից օգտվելու տվյալները։

20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝

1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.  2) հանրային սննդի ծառայություններ.  3) զբոսաշրջային ծառայություններ.  4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ). 6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.  7) կինոթատրոնների գործունեություն.  8)ուսանկարչության բնագավառում գործունեություն.

9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.  10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.  11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.  12) խաղատների գործունեություն.

13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ: Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:

Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին եւ կառուցենք Հայաստանը նորովի:

Աղբյուր