Տաթև Սարգսյանը միանգամից կտրուկ փոխել է կյանքը. ՖՈՏՈ

479

Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջերս անընդհատ հրապարակումներ է անում հոգևոր ներդաշնակության, մտքերի նյութականության և նմանատիպ թեմաներով։
Դերասանուհին, բացի մարմինը մարզելուց, նաև միտքն է մարզում ու խորհուրդ տալիս նույնը իր հետևորդներին։

Դերասանուհին յոգայի լուսանկար է հրապարակել։

Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, ի՛սկ, եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով ` կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ:

Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ:  Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ:

Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները:

Ուզում ե՞ս նիհարել `նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!! Կան բազմաթիվ ալտերնատիվաներ` քայլիր ամեն օր 10կմ, խմիր 2լիտր ջուր, չունե՞ս գումար հատուկ սննդակարգի համար `համացանցում գտիր քեզ համապատասխան դիետա և պարզապես դադարիր շատ ուտել և կտեսնես փոփոխություններդ:

Դու ես ամենի սկիզբն ու վերջը:

Չկա «ՀԵՏՈ»!!

Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա. հետոն միայն մեկ դեպքում է ինտենսիվ աշխատում, երբ այլևս շտկելու հնարավորություն չունես:
Բայց դեռ այսօր ունես 1440 րոպե `վաղվա կերպարդ ստեղծելու և ներաշխարհդ բարելավելու համար,- գրել է նա։

Աղբյուր