Քիչ առաջ կորոնավիրուսով հիվանդ պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից. Ալինա Նիկողոսյան

796

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 65-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:

Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները:

Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում: