«Լացս գալիս ա ճշտով։ Աստված հոգիդ լուսավորի, Գևս». Վաչե Թովմասյանի հուզիչ գրառումը

2216

Դերասան, հումորիստ, հաղորդավար Վաչե Թովմասյանի գրառումը․

«Վա՜խ Գևո ջան։ Սիրտս կտոր-կտոր եղավ… ախր մի շաբաթ առաջ էր, հեռախոսիս վրա գրվեց «Gevo Legend», երկար կարոտած խոսացինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիրուսն անցնի․․․

Իմ հանդիպած էն ամենամաքուր հոգիներից մեկը, պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ էն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էիր աշխատել ինձ հետ, հիմա էլ… լացս գալիս ա ճշտով։

Աստված հոգիդ լուսավորի, Գևս»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է հումորիստ, դերասան Գեւորգ Դոդոզյանը: Մահվան պատճառ է դարձել բրոնխիալ ասթման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասան Լենդ Մկրտչյանը։

Գեւոն հայտնի է իր երգիծական մանրապատումներով: Վերջին տարիներին հանդես էր գալիս Սունդուկյանի անվան թատրոնում: Նկարահանվել է «Ոսկե դպրոց» կատակերգական բազմասերիանոց հեռուստասերիալում:

Ցավակցում ենք Գեւորգ Դոդոզյանի ընտանիքին եւ ընկերներին: