Աննկարագրելի համեղ ելակով տորթ. պատրաստման ընթացքը առավել քան պարզ է

360

Խոսում է Երևանը այսօր որոշել է ձեր ուշադրությանը ներկայացնել աննկարագրելի համեղ ելակով տորթի պատրաստման բաղադրատոմս, որը մեզ է տվել Ջեմմա Նազարյանը:

Բաղադրիչներ՝

1 խմորի համար (անհրաժեշտ է՝ 2)

  • 4 ձու, 200գ շաքարավազ
  • 200գ ալյուր, 8գ վանիլին ⠀

Կրեմի համար՝

  • 200գ կաթի սերուցք, 300գ պանրի կրեմ,
  • 35գ շաքարի փոշի, 1կգ ելակ,
  • 3 նարինջ, Կոկոսի յուղ

Պատրաստման ընթացքը

Հարել ձվերը շաքարով և վանիլինով այնքան ժամանակ, մինչև այն դառնա սպիտակ: Մաղեք ալյուրը և խառնեք այն:

Լցրեք զանգվածը 20 սմ տրամագծով ձուլվածքի մեջ: Թխել ջեռոցում 170° ջերմաստիճանի տակ՝ մոտ 30 րոպե:

Քամեք նարինջները, կտրատեք ելակը: Հարեք կաթի սերուցը և շաքարի փոշին:Հարեք պանրի կրեմը և միացրեք երկու զանգվածները: Ջեռոցից հանեք արդեն պատրաստված խմորները և թողեք դրանք, որպեսզի սառչեն:

Այնուհետև կիսեք դրանք երկու հավասար մասի, թրջեք նարնջի հյութով, ավելացրեք կրեմը, ապա ելակը, և զարդարեք այն ըստ ցանկության:

Առավել մանրամասն պատրաստման ընթացքին ծանոթացեք դիտելով տեսանյութը.

Նյութը հրապարակման պատրաստեց Խոսում է Երևանը