Անչափ համեղ բուլկիների բաղադրատոմս, որը տարիներ շարունակ գաղտնի էի պահում

839

Բաղադրիչներ

  • Խմորիչ մեկ տուփ, Ալյուր 600 գրամ, Կաթ 250 մլ
  • Ձվի դեղնուց 4 հատ, Կարագ 100 գ
  • Վանիլին 1 տուփ, Շաքարավազ 100 գ
  • Մի պտղունց աղ, Վրան քսելու համար
  • 1 ձվի դեղնուց, 2 ճ. գդալ կաթ

Պատրաստման եղանակը

Տաք կաթի մեջ լուծել խմորիչը, ավելացնել 1-2 ճաշի գդալ շաքարավազ և 1-2 ճաշի գդալ ալյուր, լավ խառնել, թողնել տաք տեղում 15 րոպե, որպեսզի խմորիչն ակտիվանա

Մյուս բոլոր բաղադրիչները խառնել և խմոր հունցել, խմորը հունցել բուսայուղով պատված թասիկի մեջ, ալյուրը պետք է մաղելով ավելացնել: Ստացվում է փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: Դնել տաք տեղում, որպեսզի խմորը հասունանա:

Երբ խմորը լավ բարձրանա, ձեռքով գնդեր անել և իրարից որոշակի հեռավորության վրա շարել տապակի վրա:

Տապակը դնել տաք տեղում, որպեսզի գնդերը լավ բարձրանան և եզրերով իրար դիպչեն:

Դեղնուցն ու կաթը (կարելի է փոխարինել սերուցքով) խառնել և քսել գնդերի մակերևույթին:

Թխել 20-25 րոպե 200 աստիճանի տակ: