«Նիկո՛լ հեռացիր, Նիկո՛լ հեռացիր». ԱԱԾ-ի դիմաց լարված է. ժամանել են մեծաթիվ ոստիկաններ

884

Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է։ Նրան հարցաքննում են։ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են նրա աջակիցները։ Այստեղ են նաև իրավապաշտպաններից մի քանիսը։

ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է անում Ծառուկյանի տանը։

Նշենք, որ այնտեղ են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։

Գագիկ Ծառուկյանի տան մոտ են հավքավել նաև բազմաթիվ քաղաքացիները, որոնք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան», «Նիկո՛լ հեռացիր, Նիկո՛լ հեռացիր»:

Ուղիղ միացումը ստորև ներկայացված տեսանյութում.

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան իրավապահները եկել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատուն: