Վարակված վարչապետը ելույթ է ունենում նախարարի ու պարետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

328

Ուզում եմ ևս մեկ անգամ բոլորին կոչ անել, որ իմ պատմությունը չկրկնեք: Մեր բոլոր շփումներում պետք է մեր շրջապատող մարդկանց վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր:

Այսօր պարետատան նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հայտնի է, նա և ընտանիքի մյուս անդամները վարակված են կորոնավիրուսով:

«Հայաստանում կարող են 20 հազար անսիպտոմ դեպքեր լինել: Կրկին կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները: Մեր ամբողջ ընտանիքը մեկուսացած է: Մենք բոլորս ախտանիշներ չունենք:

Ջերմությունը 36.5 էր, շարունակում եմ աշխատել: Այսօր տեղի է ունեցել պարետատան նիստ, որին ես հեռավար եմ մասնակցել: Վաղվանից ավելի շատ կինտեգրվեմ աշխատանքներին», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ Armlur.am