Նույնիսկ երեխաներդ են վարակվել, իսկ դու ժպիտով լայվ ես մտնում ու հայտնում այդ մասին․ խնդրում եմ ինձ ներեք, բայց չեմ հավատում

826

Վարչապետ Փաշինյանը ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին քիչ առաջ տեղեկացրեց հենց ինքը՝ վարչապետը:

Համացանցում բազմաթիվ օգտատերեր սկսել են կարծիք արտահայտել, ըստ որի վարչապետը ստում է: Ներկայացնում ենք այդպիսի գրառումներից մի քանիսը.

Մարինե Շահնազարյանը գրում է՝

«Մեր թեստը, ցավոք, դրական է». Նիկոլ Փաշինյանը և ամբողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով

Խնդրում եմ ինձ ներեք, բայց չեմ հավատում:

Այսինքն, եթե նույնիսկ երեխաներդ են վարակվել, դու կարող ես լայվ մտնել և այսպես հանգիստ ու ժպիտով խոսել այդ մասի՞ն:

#ՍուտՆիկոլ #հերթական_բեմադրություն

Անի Կաղինյանը գրում է՝

ՀՀ վարչապետի ռեյտինգը իջել հասել է զրոյի, չկան պատասխաններ և պատասխանատվություն ճգնաժամային կառավարման անհաջողությունների և ձախողուների, ստեղծված աղետալի իրավիճակի, ծխախոտի մաքսանենգության, ադամանդի և զենքի սև շուկայի վաճառքից։

Հիմա ի՞նչ պետք է անել ռեյտինգը բարձացնելու համար, խղճմտանք և խղճահարություն առաջացնել, լայն զանգվածների շրջանում։ Այսպես նա հայտարարեց, որ ինքը և իր ընտանիքը կորոնովիրուսով հիվանդ են։

Նա հիմա պատրաստ է ՄԻԱՀ_ով էլ հիվանդանա միայն իր ապիկար իշխանությունն երկարացնի։

Արամ Գևորգյանը գրում է՝

Պարոն Թորոսյան, պատկերացրեք Փաշինյանը վարակված ա եղել կորոնավիրուսով, դուք էլ հետը կառավարության նիստին քչփչ եք արել, մի երկու անգամ էլ հազացել ա ձեր ուղղությամբ:

Պատկերացրեցի՞ք:

Դե ասեք՝ Ձեր կայկեն ընդհանո՞ւր պալատում դնե՞նք, թե լյուքսում: