Աննա Հակոբյանն անչափ լավ լուր է հայտնել

953

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հետաքրքիր այց է կատարել։ Նա մեկնել էր Այգեշատ և Տանձուտ համայնքային դպրոցներ՝ տեսնելու մարզադահլիճներն ու սանհանգույցները։

Դա արվում է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնության՝ հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման ծրագրի շրջանակներում։

Նպատակն է ֆիզկրթության խթանումտ, ֆիզակտիվության ու առողջ ապրելակերպի հանրայնացումը, ինչն էլ կբերի համայնքային կյանքի ակտիվացմանը։

Աննա Հակոբյանի խոսքով՝ իր այցելած մարզադահլիճները և սանհանգույցները սարսափելի վիճակում են։ Բայց նա ուրախալի լուր է հայտնել․ այսօր սկսվել է վերանորոգումը և արդեն մի քանի ամսից ֆիզկուլտի դասերը նոր ու բարեկեցիկ մարզադահլիճում կանցկացվեն։

Իրապես, անչափ կարևոր է Հակոբյանի նման վերաբերմունքը մարզային դպրոցներին, հատկապես սպորտդահլիճներին ու սպորտին։

Սպորտն անչափ կարևոր է՝ առողջ ու լավ տրամադրությամբ ապրելու համար։

Երեխաները տարիներով չեն զբաղվում ֆիզկուլտուրակով, ինչն ինքնին սխալ մոտեցում է, այդ պատճառով նման նախաձեռնությունները, իրապես, անչափ կարևոր են։

Աղբյուր