«Ձեռնոց կրելը վատ միտք է. վիրուսը կարող է կուտակվել նրա վրա, հեշտությամբ փոխանցվել դեմքին դիպչելիս»

605

ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարան, բժշկական գիտությունների դոկտոր, Վարակիչ հիվանդությունների բաժնի վարիչ Ֆահիմ Յունուս.

1. Մենք Covid-19-ի հետ ապրելու ենք մի քանի ամիս: Եկեք չհերքենք դա կամ խուճապի չմատնվենք: Եկեք ավելորդ չբարդացնենք մեր կյանքը, սովորենք լինել երջանիկ ու ապրել այդ փաստի հետ:

2. Վիրուսը չի նվազի ամռանը: Ներկայումս Բրազիլիայում և Արգենտինայում ամառ է ու շոգ, բայց վիրուսն այնտեղ էլ արագորեն տարածվում է:

3. Շատ ջուր խմելով չեք կարող ոչնչացնել Covid-19 վիրուսները, որոնք մուտք են գործել բջջի մեջ. միայն հաճախ զուգարան եք գնալու:

4. Վիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերի լվացումն ու 1,8 մ հեռավորություն պահպանել է: Եթե տանը Covid-19-ով վարակված չկա, ապա տանը մակերեսներն ախտահանելու կարիք չկա:

5. Բեռները, գազամղիչները, պայուսակները կամ բանկոմատները վարակիչ չեն. լվացեք ձեռքերը, ապրեք սովորական կյանքով:

6. Covid-19-ը սննդային վարակ չէ: Այն կաթիլային է, ինչպես՝ գրիպը: Արձանագրված չէ Covid-19-ի վտանգ սնունդ պատվիրելու դեպքում:

7. Բջջի մեջ սողոսկած Covid-19-ը լոգարանում չի մահանում:

8. Կարող եք կորցնել հոտառությունը՝ բազմաթիվ ալերգիաների ու վիրուսային վարակների հետ: Դա Covid-19-ին ոչ հատուկ ախտանշան է:

9. Տուն վերադառնալուց հետո կարիք չկա անհապաղ փոխվելու և լոգանք ընդունելու: Մաքրությունը բարեվարքություն է, ոչ թե՝ խելագարություն:

10. Covid-19-ը օդում կախված չէ: Այն կաթիլային վարակ է, պահանջում է հպում: Օդը մաքուր է. կարելի է զբոսնել այգիներում (պահպանելով հեռավորությունը):

11. Covid-19-ը ռասա կամ կրոն չի ճանաչում. փոխանցվում է բոլոր մարդկանց:

12. Covid-19-ի դեմ հակաբակտերիալ օճառ օգտագործելու կարիք չկա. սովորականն էլ բավական է: Ամեն դեպքում՝ վիրուսը բակտերիա չէ:

13. Կարիք չկա անհանգստանալ պատվիրված սնունդի համար, բայց ցանկության դեպքում կարելի է փոքր-ինչ տաքացնել միկրոալիքային վառարանում:

14. Covid-19-ը կոշիկների միջոցով տուն բերելու և վարակվելու հավանականությունը հավասար է օրվա ընթացքում կայծակի երկու հարվածի: Վիրուսների վրա աշխատում եմ 20 տարի. կաթիլային վիրուսներն այդպես չեն տարածվում:

15. Դուք չեք կարող պաշտպանված լինել վիրուսից՝ ուտել-խմելով քացախ, սխտոր, սոդա կամ կոճապղպեղ:

16. Ձեռնոց կրելը վատ միտք է. վիրուսը կարող է կուտակվել նրա վրա, հեշտությամբ փոխանցվել դեմքին դիպչելիս: Ավելի լավ է՝ ձեռքերը լվանալ:

Աննա Ամյանի ֆեյսբուքյան էջից