Արդեն իսկ ժամանակն է շատ համեղ ամառային տոլմա պատրաստելու. ահա բաղադրատոմսը

816

Բաղադրամասեր (1.5 կգ տավարի մսին)՝

  • խոզի յուղոտ միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 450 գ,
  • սմբուկ – 5 հատ, լոլիկ – 4-5 հատ
  • կաղամբ – 1 գլուխ, պղպեղ – 4-5 հատ,
  • համեմ – 1 փունջ, սամիթ, մաղադանոս, ռեհան – 1-ական ճյուղ,
  • կլոր բրինձ – 2/3 բաժակ, աղ, աղացած սև պղպեղ,
  • տոմատի մածուկ – 4-5 ճ/գ

Պատրաստման եղանակը

Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ և խառնել մսին, աղ, պղպեղ ցանել:

Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել:

Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել:

Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով:

Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատարկ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:

Նյութի աղբյուր՝ xohanoc.am