Պատրաստեք իսկական հայկական և շատ համեղ կլոր գաթա. հատուկ բաղադրատոմս

420

Բաղադրամասեր

  • 1 թ/գ (չոր) խմորիչ, 100 մլ ջուր, 3 բաժակ ալյուր,
  • 2 հատ ձու, 0.5 բաժակ շաքարավազ,
  • 1 պտղունց աղ, 170 գր կարագ,

Խորիզի համար՝

  • 150 գ կարագ, 150 գ շաքարի փոշի,
  • 1.5 բաժակ ալյուր,
  • 1 հատ ձու (վրան քսելու համար)

Պատրաստման եղանակը

Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում:

Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:

Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք, մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում:

Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:

Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:

Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:

Նյութի աղբյուր՝ xohanoc.am