«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ». Սեդա Ազնավուրը հուզիչ տեսանյութ է հրապարակել

403

Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան։

Լեգենդար մաեստրոն, որը մյուս կատարողներից տարբերվում էր իր խորությամբ ու մարդկանց հոգու խորքը մտնելու կարողությամբ, շարունակում է մնալ յուրաքանչյուր հայի սրտում։

Հոր ծննդյան օրվա առիթով Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը։ Շանսոնյեի երգի հնչյուններն ուղեկցվում են արխիվային կադրերով։

«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ»,- հրապարակումը մակագրել է Շառլ Ազնավուրի դուստրը։

Աղբյուր