Կառավարությունը 124 միլիոն դրամ կհատկացնի «Քայլող մարդու» արձանը տեղադրելու համար

1314

Ժողովուրդը սոված ա, իսկ Նիկոլենք 124 միլիոն են ծախսում «Քայլող մարդու» արձանը տեղադրելու համար

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 124 միլիոն 86 հազար դրամ հատկացնել «Քայլող մարդու» արձանը տեղադրելու համար։

Հետաքրքիրն այն է, որ կառավարությունն այս որոշումն ընդունում է այն ժամանակ, երբ երկրում տնտեսական և սոցիալական լուրջ ճգնաժամ է տիրում, արտակարգ դրության պայմաններում բազմաթիվ քաղաքացիներ սովի են մատնված։

Կառավարության դիմաց ամեն օր բողոքի ակցիաներ են, մարդիկ պետությունից պահանջում են օգնության ձեռք մեկնել իրենց, սակայն կառավարությունը նախընտրում է նրանց լսելու փոխարեն, բերման ենթարկել ու լռեցնել։

Չէ բայց հասկանո՞ւմ եք, ամբողջ երկիրը թաքթախված է բազմաթիվ խնդիրների մեջ, իսկ կառավարությունը 124 միլիոն քամուն է տալիս, որ ինչ-որ արձան տեղադրի:

Նիկոլը լավ կանի, ոչ թե «Քայլող մարդու», այլ՝ «Խաբող մարդու» արձանը տեղադրի, քանի որ հասարակությունը վաղուց արդեն հասկացել է, որ Նիկոլն ու իր թիմը բացի պոպուլիստական հայտարարություններ անելուց ու քաղաքացիներին հուսախաբ անելուց, այլ բան անել չեն կարողանում։

Աղբյուր՝ Digital News