5 ճաշի գդալ. կերակրի այս քանակը կօգնի 7 օրում 8 կգ նիհարել

300

Դիետան իր դրական արդյունքը կտա, եթե՝

Մեկ չափաբաժինն իրենից ներկայացնի 100-200 գրամ ուտելիք, կամ 5 ճաշի գդալ: Ոչ մի առանձնահատուկ սահմանափակում գոյություն չունի, բայց լավ կլինի հրաժարվել թխվածքներից, շոկոլադից և քաղցր գազավորված ըմպելիքներից: Սուրճն ու թեյը՝ առանց շաքարի:

Անհրաժեշտ է կերակուրն ընդունել 3 ժամ ընդմիջումով: Ուտելիքն անմիջապես ընդունելուց հետո հեղուկ խմելը չի խրախուսվում, քանի որ մեծացնում է ստամոքսի ծավալը:

7.00 5 գդալ հացահատկեղեն, 30 րոպեից՝ սուրճ կամ թեյ առանց շաքարի:

10.00 ցանկացած մրգեր, մրգային աղցան, մրգերով մածուն:

13.00 5 գդալ հնդկաձավար (կարտոֆիլային պյուրե, բրինձ, բանջարեղեն, ոլոռից շիլա): Սպիտակուցային ճաշ՝ 200 գրամ ձուկ կամ 200 գրամ միս:

16.00 200 գրամ կեֆիր կամ մածուն, կամ վարունգը լոլիկի հետ: Այս ամենը կարելի է համտեսել մի քանի ընկույզի կամ չրեղենի հետ:

19.00 5 գդալ հնդկաձավար. 200 գրամ ձուկ և մեկ բաժակ կեֆիր կամ մածուն:

Այս ռեժիմը թույլ կտա կարճ ժամկետում՝ 7 օրում նիհարել 8 կիլոգրամով:

Աղբյուր՝ 168.am