Մուլտիվիտամինային շիճուկ՝ դեմքի առողջ ու գեղեցիկ մաշկի համար. Այսքան պարզ, մատչելի և արդյունավետ դիմակ ես դեռ չէի օգտագործել

291

Այսօր ձեզ կպատմենք՝ ինչպես պատրաստել բնական մուլտիվիտամինային շիճուկ, որի շնորհիվ ձեր մաշկը կարճ ժամանակում անչափ նուրբ կդառա։ Տնային պայմաններում շիճուկ պատրաստելը բավական հեշտ է։

Այս մուլտիվիտամինային շիճուկը շատ լավ ներծծվում է մաշկի մեջ, ի վիճակի է լուծել մաշկի հետ կապված խդիրներն ու նաև կանխարգելել կնճիռների գոյացումը՝ մաշկին բնական փայլ հաղորդելով։

Եվ ահա թե ինչպես․․

Բաղադրամասերը

  • կանաչ թեյ
  • վուշի սերմեր
  • ալոե վերայի գել
  • վարդի եթերայուղ

Պատրաստումը

Մեկ բաժակ ջուր լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ վուշի սերմ և 1 թեյի գդալ կանաչ թեյի խոտ, ապա խառնուրդը եռացրեք։

Թողեք, որ հեղուկը սառչի։ Այնուհետև ավելացրեք Е վիտամինի 2 պատիճ, 2 կաթիլ վարդի եթերայուղ, 1 ճաշի գդալ ալոե վերայի գել, այդ ամենը մի լավ խառնեք։ Մի փոքր վերցրեք խառնուրդից և դրանով դեմքը մերսեք քնելուց անմիջապես առաջ։ Թողեք մնա ամբողջ գիշեր, լավ ներծծվի դեմքի  մաշկի մեջ։ Առավոտյան գոլ ջրով լվացեք։ Ընթացակարգը կրկնեք ամեն օր, և արդյունքը ձեզ անչափ կգոհացնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am