Ես բրազիլական «թույն» դիետա գտա և 12 կիլոգրամով նիհարեցի 4 շաբաթում. ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

359

Արագացված դիետան բավական ծանր է և կարող է օրգանիզմի համար վատ հետևանքներ ունենալ: Այս բրազիլական դիետան հնարավորություն է տալիս մինչև 12 կիլոգրամով նիհարելու 4 շաբաթում:

Մեկ շաբաթվա դիետիկ ճաշացանկը՝

Երկուշաբթի

Նախաճաշ՝ 1 նարինջ, 1 բանան, 1 բաժակ (240 մլ) նարնջի հյութ: Լանչ՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 տոստ: Ճաշ՝ 100 գ խաշած ձուկ, 100 գ թարմ բանջարեղենով աղցան: Հետճաշիկ՝ լանչի պես: Ընթրիք՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 կտոր հաց:

Երեքշաբթի

Նախաճաշ՝ 1 խաշած ձու (թերխաշ), 1 բաժակ խնձորի հյութ: Լանչ՝ 1 տոստ, 1 բաժակ խնձորի հյութ: Ճաշ՝ 100 գ խաշած միս, 2 խաշած կարտոֆիլ, 4 տերև հազար: Հետճաշիկ՝ 200 գ խաշած ձուկ, 1 խաշած ձու, աղցան, ոլոռ (թարմ կամ պահածոհացված): Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:

Չորեքշաբթի

Նախաճաշ՝ 1 բաժակ անյուղ կաթ, 1 տոստ: Լանչ՝ 100 գ պանիր: Ճաշ՝ 100 գ բրինձ, 150 գ աղցան թարմ կաղամբով և 1 ճ/գ կիտրոնի հյութով, մաղադանոսով:  Հետճաշիկ՝ 100 գ խաշած միս, 1 խնձոր, 4 թերթ հազար: Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ:

Հինգշաբթի

Նախաճաշ՝ 1 բաժակ անանասի հյութ, 60 գ անանաս: Լանչ՝ 1 բաժակ անանասի հյութ, 1 տոստ: Ճաշ՝ 100 գ խաշած միս, 1 կտոր պանիր, 1 նարինջ: Հետճաշիկ՝ 2 խաշած կարտոֆիլ, 150 գ աղցան գազարով և բուսական յուղով: Ընթրիք՝ 1 բաժակ անանասի հյութ, 1 տոստ:

Ուրբաթ

Նախաճաշ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ: Լանչ՝ 1 խնձոր, 1 նարինջ: Ճաշ՝ 150 գ Շոգեխաշած ձուկ, 2 փոքր խաշած գազար: Հետճաշիկ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 1 կտոր հաց: Ընթրիք՝ 1 բաժակ նարնջի հյութ, 1 տոստ:

Շաբաթ

Նախաճաշ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ: Լանչ՝ 150 գ աղցան աղվեսագիով և բուսական յուղով: Ճաշ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 1 կտոր հաց: Հետճաշիկ՝ 100 գ տապակած սունկ, 100 գ թարմ բանջարեղենով աղցան: Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 2 թխվածքաբլիթ:

Կիրակի

Նախաճաշ՝ 1 բանան, 1 ճյուղ խաղող: Լանչ՝ 1 բաժակ խնձորի հյութ, 1 տոստ: Ճաշ՝ 100 գ խաշած միս, 100 գ աղցան թարմ կաղամբով, կանաչ սոխով և կիտրոնի հյութով: Հետճաշիկ՝ 1 ափսե բանջարեղենային ապուր / սնկով սպուր-պյուրե / ձկան ապուր, 100 գ մրգեր, 4 տերև հազար: Ընթրիք՝ 1 բաժակ խնձորի հյութ, 2 չորացրած խուրմա:

Այս սննդակարգին կարելի է 2-4 շաբաթ հետևել, ոչ ավել: Դիետայի վերջում ավելի շատ միրգ և բանջարեղեն կերեք՝ աստիճանաբար ավելացնելով սպիտակուցի քանակը սննդակարգում: Նաև ցանկալի է դիետայի ընթացքում ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել:

Աղբյուր՝ BlogNews.am