Բանանով տորթ առանց թխելու. Ամենահամեղ տորթը, որը ես երբևէ փորձել եմ

181

Բաղադրիչներ՝ թխվածքաբլիթ — 500 գր, թթվասեր — 600 գր (25%-ից ավելի յուղայնությամբ), շաքարավազ — 200 գր

բանան — 2 հատ, սուրճ լուծվող — 2 թ/գդ, ջուր — 300 մլ, կակաո — 2 ճ/գդ, շաքարի փոշի — 2 ճ/գդ

Պատրաստման եղանակ՝ Պատրաստում ենք կրեմը: Թթվասերն ու շաքարավազը լավ հարում ենք:

Պատրաստում ենք սուրճն ու հովացնում: 22 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ 2-3 ճ/գդ կրեմ ենք լցնում, թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում կրեմի վրա: Այնուհետև լցնում ենք կրեմը և շարում կտրատած բանանները:

Այս ամենից հետո կրկին շարում ենք սուրճի մեջ թաթախած թծվածքաբլիթները, վրան կրեմ ենք լցնում և տորթը 2-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:

Պատրաստի տորթի վրա կակաո և շաքարի փոշի ենք ցանում: Ահա և վերջ:

Աղբյուր՝ Cooks.sm