Կարտոֆիլից նման ճաշատեսակ դեռ ոչ ոք չի սարքել․․․Եվ այդ ամենը՝ մի գաղտնի բաղադրամասի շնորհիվ

344

Կարտոֆիլից ճաշատեսակների բազում բաղադրատոմսեր կան, բայց այսօր Bestinfo.am-ը ձեզ հաղորդակից կդարձնի շատ համեղ կարտոֆիլե կոտլետների պատրաստման գաղտնիքին։

Եթե ձեր տանը անսպասելիորեն մնացել է խաշած կարտոֆիլ, ուրեմն հիանալի հնարավորություն ունեք ձեզ և ձեր տնեցիներին ուրախացնելու հերթական խոհարարական գլուխգործոցով։

Ինչպես պատրաստել կարտոֆիլե կոտլետներ

Բաղադրամասերը՝ 1 կգ խաշած կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, 4 ձու, 3 ճաշի գդալ ալյուր. 2 ճաշի գդալ պաքսիմատի փոշի, 100 մլ բուսական յուղ, 100 գրամ պինդ պանիր, 1/4 թեյի գդալ աղ, 1/4 թեյի գդալ պղպեղ

Պատրաստումը՝ Սոխը կտրեք փոքրիկ խորանարդիկների ձևով, իսկ պանիրը քերեք միջին չափով։ Կարտոֆիլը ճզմեք կարտոֆիլաճզմիչով կամ պատառաքաղով, խյուսին ավելացրեք 2 ձու և պանիր։

Այնուհետև խյուսի մեջ լցրեք աղ, պղպեղ և մի լավ խառնեք։ Կարտոֆիլի խյուսից փոքրիկ կոտլետներ ձևավորեք և թաթախեք ալյուրի մեջ։

2 ձուն հարեք։ Յուրաքանչյուր կոտլետ թրջեք ձվի խառնուրդի մեջ, ապա թաթախեք պաքսիմատի փոշու մեջ։ Կոտլետները երկու կողմից տապակեք՝ մինչև դրանք մի լավ կկարմրեն։

Անպայման փորձեք պատրաստել այդ հրաշալի կարտոֆիլե կոտլետները։ Նման հյուրասիրությունը ձեզ և տնեցիներին հաճելիորեն կզարմացնի։ Bestinfo.am-ը դեռ բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր ունի կարտոֆիլից և ոչ միայն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am