Ամենահամեղ խրթխրթան հավի թևիկները պատրաստում են հենց այս եղանակնով. Անչափ համեղ է ստացվում

272

Բաղադրիչներ՝ հավի թևիկ — 16-20 հատ, ձու — 2 հատ, կաթ — 30 մլ, մանանեխ — 1 ճ/գդ

  • Ինչպես նաև՝ ալյուր — 160 գր, աղ — 1 ճ/գդ, պղպեղ սև — 1 ճ/գդ, սխտոր — 1 ճ/գդ (փոշի)

Պատրաստման եղանակ: Հավի թևիկները մանր կտորների ենք բաժանում:

Ամանի մեջ խառնում ենք ձվերը, մանանեխն ու կաթը:  Մեկ այլ ամանի մեջ խառնում ենք այուրը, աղը, պղպեղն ու սխտորի փոշին:

Թևիկները թաթախում ենք ալրային զանգվածի մեջ և թափ տալիս: Այնուհետև թաթախում ենք ձվային զանգվածի մեջ:

Եվ վերջում կրկին թաթախում ենք ալրային զանգվածի մեջ:

Տապակում ենք նախօրոք տաքացրած բուսայուղապատ տապակում, մինչև խրթխրթան կեղևի առաջացումը:

Վայելում ենք:

Պատրաստում ենք համեղ խրթխրթան հավի թևիկներ և վայելում ողջ ընտանիքով:

Աղբյուր՝ Cooks.am