Եթե, Դուք մեկ անգամ փորձեք այս աղանդերը, վստահեցնում եմ այն կդառնա Ձեր սիրելին

244

Ի՞նչ կարող է լինել ավելի լավ, քան սաստիկ շոգին թարմացնող ու համեղ աղանդեր ուտելը։ Իսկ երբ պարզվի՝ հետն էլ ծիծաղելու աստիճան հեշտ է դրա պատրաստելը, ուրեմն առանձնահատուկ ուշադրություն է պահանջելու։

Bestinfo.am-ը կպատմի՝ ինչպես տեղական մթերքներով հիանալի սեմիֆրեդո պատրաստեք։ Հավատացեք, ավելի համեղ կստացվի, քան իտալուհիների սարքածն է։

Բանանի աղանդեր: Սեմիֆրեդոն (итал. Semifreddo, բառացիորեն՝ «կիսասառը»), իտալական ավանդական պաղպաղակ է, որի համը կախված է հիմնական բաղադրամասից  (ընկույզ, միրգ, հատապտուղ, շոկոլադ և այլն)։ Այն կարելի է տեսնել թե Հռոմի նեղ խաչմերուկների փոքրիկ վաճառասեղաններին, թե մեծահարուստ իտալուհու սեղանին:

Սեմիֆրեդոյի նուրբ համն ընդունակ է խելքահան անել։ Բայց ամենակարևորը, որ դրա պատրաստման բաղադրատոմսը հանգիստ կարող է յուրացնել անգամ ամենաանփորձ տանտիրուհին։

Հակառակ նրբահամությանն ու անվան անսովորությունը՝ այս հրաշալի աղանդերը բավական հեշտ է պատրաստել անգամ սովորական խոհանոցային պայմաններում։

Բաղադրամասերը

  • 300 մլ 35%-անոց յուղայնության սերուցք
  • 6 ձվի դեղնուց
  • 3 բանան
  • 4 ճաշի գդալ. քաղցր կարմիր գինի
  • 1 կիտրանահյութ
  • 100 գրամ մանր դարչնագույն շաքար

Ի տարբերություն սերուցքային պաղպաղաի, սեմիֆրեդոն առանձնահատուկ եռուզեռ չի պահանջում։ Աղանդերին թեթևություն ու առաձգականություն է հաղորդում սերուցքների բարձր յուղայնությունը, ոչ թե օդով հագեցվածությունը։ Այս պարզ ու թարմացնող աղանդերը հյուրերին վերջնականապես ցնցելու հիանալի միջոց է։

Պատրաստումը: Դեղնուցները, գինին և շաքարը իրար խառնեք հրակայուն խոր ամանում։ Այնուհետև դրեք եռացող ջրի գոլորշու վրա և հարեք մինչև թանձր փրփուր դառնալը, որը 6-8 րոպե կխլի ընդամենը։ Ստացված խառնուրդը հանեք գոլորշուց և թողեք լրիվ հովանա։

Մինչ այդ կեղևահան բանանը մանր կտրատեք, տեղափոխեք բլենդերի ամանի մեջ և ավելացրեք կիտրոնահյութը։ Մանր կտրատեք մրգերը և խառնեք։ Միասեռ զանգված ստանալուց հետո սերուցքը լավ հարեք, ապա մինչև միասեռ զանգված դառնալը լավ խառնեք։

Աղանդերի համար պատրաստված խառնուրդը լցրեք պլաստիկե կոնտեյների մեջ և 40-50 րոպե թողեք սառցարանում։ Սառեցման ժամանակը կախված է ձեռ սառցախցիկի հզորությունից։ Նրբահամ աղանդերը պատրաստ է։ Աղանդերը մատուցելուց առաջ վրան տաք շոկոլադ լցրեք, զարդարեք հատապտուղներով, մրգերով կամ նշի փաթիլներով։

Սեմիֆրեդոյի պատրաստման եղանակի պարզությունը և անմոռանալի համը կօգնեն ժամանակ առ ժամանակ անականկալ մատուցել ձեր հյուրերին։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am