«Իմը կմնաս». պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դստեր առաջին տեսահոլովակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

782

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դուստրը հանրությանն է ներկայացել իր առաջին տեսահոլովակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը.

«Առաջին տեսահոլովակը… Քեզ բարի երթ, իմ աղջիկ…»

Արուսիկ Պետրոսյանի առաջին երգը կոչվում է «Իմը կմնաս»: Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, բառերը՝ Արսեն Խաչատրյանը:

Տեսահոլովակի ռեժիսորը Հովհաննես Ղազարյանն է:

Տեսահոլովակը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.