Փենթագոնը պաշտոնապես հրապարակել է ՉԹՕ-ների տեսանյութ

767

Փենթագոնը պաշտոնապես հրապարակել է 3 կարճ տեսանյութ, որոնցում պատկերված են չբացահայտված թռչող օբյեկտներ՝ ՉԹՕ-ներ՝ հաստատելով դրանց իսկությունը:

Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Օբյեկտները նկարահանվել են ինֆրակարմիր տեսախցիկներով՝ ինքնաթիռից:

Երկու տեսանյութերում լսվում են զինվորականների ձայները, որոնք զարմացած մեկնաբանում են ՉԹՕ-ի արագությունը:

Հայտնի է, որ Փենթագոնի տրամադրության տակ կան զինվորականների ու ՉԹՕ-ների հանդիպումների բազմաթիվ այլ վկայություններ:

Աղբյուր՝ Mamul.am