Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն. Արսեն Թորոսյան

591

Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն, հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի:

նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք։

Եթե դա տեղի ունենա, կարելի է ժամկետների մասին ավելի հեշտ խոսել։  Այս մասին «Շանթ»-ի եթերում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև նշել է, որ տեսանելի ապագայում՝ ամիսներ կամ 1-2 տարի անց, մենք պետք է մեր վարքագիծը փոխենք.

«Ցանկացածին պետք է համարել պոտենցիալ կորոնավիրուսային վարակով պացիենտ կամ մարդ, ով կարող է ձեզ վարակել, դիմացինն էլ ձեզ պետք է այդպես վերաբերվի»,- նշել է Թորոսյանը: