ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը. արարքը արդարացում չունի

757

ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը. արարքը արդարացում չունի.

«Ապրիլի տասնչորսին Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ հազար հարյուր անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջեւանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»:

Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:

Ավելի ուշ պարզվել է, որ Պաշտպանության նախարարության ծառայող Գեղամ Սարուխանյանը ու Գարիկ Պետրոսյանը եւ եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել:

Համաձայնեք` արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար»:

Աղբյուր