7 հարց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից, որոնց կարող են պատասխանել միայն ամենախելացիները

298

Քանի որ կարանտինային օրերը դեռևս շարունակվում են, Խոսում է Երևանը այսօր որոշել է իր հետևորդների համար հետաքրքիր հարցեր պատրաստել:

Մենք հավաքել ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից 7 հարցեր, որոնցից մի քանիսին նույնիսկ չեն կարողացել պատասխանել հենց խաղի մասնակիցները:

Ստորև դրանք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 Բոլոր պատասխանները գտնվում են նյութի վերջում

ՀԱՐՑ 1. 1926 և 1948 թվականներին Գերմանիան պատերազմ հրահրելու համար պատժվեց հենց այնպես, ինչպես ժամանակին պատժվել էր Սպարտան: Ի՞նչ պատժի մասին է գնում խոսքը:

ՀԱՐՑ 2. Շատերը չեն հավատում դրա գոյությանը: Կանտը համարում էր, որ մարդկային բոլոր գիտելիքների հիմքը հենց դա է: Նաև ասում են, որ նա «խաբում» է միայն նրանց, ովքեր ունեն ԴԱ: Անվանեք դա:

ՀԱՐՑ 3. Մի հայտնի ճանապարհորդող աղջկանից հարցազրույց էին վերցնում: Խոսքի մեջ նա նշեց, որ այդքան երկիր ճամփորդելուց հետո նրա համար դժվարացել է բացել ԴԱ: Ի՞նչը բացելն է դժվարացել աղջկա համար:

ՀԱՐՑ 4. 1940 թվականի ձմռանը, երբ օդի ջերմաստիճանը իջել էր -40, ՆՐԱՆՔ հաճախ իրենց բերանի մեջ ձյուն էին լցնում: Ովքե՞ր են նրանք:

ՀԱՐՑ 5. Ի՞նչ է ընդունված Ճապոնիայում նվիրել նորապսակներին, որպեսզի նրանք անբաժան լինեն միմյանցից:

ՀԱՐՑ 6. Ինչու՞ Լապլանդիայի արևմուտքի ֆիննական որոշ գյուղերում որոշում կայացվեց երեկոյան 22:00-ից հետո բակերի լուսավորությունը անջատել:

ՀԱՐՑ 7. Նա կպատմի քո սիրո մասին իր կյանքի գնով: Ո՞վ է նա…

Պատասխան 1. Գերմանացի սպորտսմեններին արգելվեց մասնակցել օլիմպիական խաղերին:

Պատասխան 2. Ինտուիցիա

Պատասխան 3. Սառնարանի դուռը: Բանը նրանում է, որ նա ամեն երկրից հուշանվեր-մագնիսներ էր բերել և սառնարանի դուռը ծանրաբեռնվել էր:

Պատասխան 4. Նրանք ֆինլանդացի դիպուկահարներին էին: Իրենց բերանի մեջ ձյուն էին տեղավորում, որպեսզի գոլորշի դուրս չգա բերանից և իրենց տեղը տեսանելի չլինի:

Պատասխան 5. Ուտելիքի համար նախատեսված զույգ փայտիկներ:

Պատասխան 6. Որպեսզի տեղի բնակիչները և տուրիստները կարողանան տեսնել հյուսիսափայլը:

Պատասխան 7. Երիցուկ (Սիրում է, չի սիրում)