Էջմիածնի բնակչուհին չի բացել դուռը, բժիշկներին էլ խնդրել է իրեն չանհանգստացնել

1702

Էջմիածնի հայտնի բնակչուհին մամուլին տված հարցազրույցում հերքել էր, թե ինքը թաքցրել է վարակված լինելու փաստը՝ նշելով, որ ջերմություն է ունեցել նշանդրեքից հետո:

2 օր դիմել է բժիշկներին, ասել են, որ թոքաբորբ է, զգուշացրել է, որ Իտալիայից է եկել, բժիշկներն էլ ասել են, որ նման բաների հետևից չընկնի։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ունի՞ նման տեղեկատվություն կամ արդյոք այստեղ կա բժիշկների թերացումը։

Այս մասին հարց ուղղվեց  ասուլիսով հանդես եկած Արսեն Թորոսյանին,որն ասաց․ «Մենք արդեն հայտնել ենք դեպքի մանրամասները և ես չգիտեմ՝ ինչ տեղեկատվություն եք Դուք հիմա ինձ փոխանցում»։

Նախարարը նշեց, որ եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել և եղել են զանգեր, որոնց «պատասխանվել է, որ ամեն ինչ նորմալ ա, մեզ ընդհանրապես էլ չանհանգստացնեք»։