Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

726

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կորոնավիրուսի 7 նոր դեպք է արձանագրվել, այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 122:

Նոր դեպքերը կրկին կապված են եղել Շենգավիթի արտադրամասի հետ: Ակնկալում են, որ վարակվածների թիվն այդ շրջանակից կավելանա, որովհետև մեծ է եղել շփումների շրջանակը:

Հիվանդների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նախորդ գրառումում էլ նախարարը նշել էր, կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքերից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում:

Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։

Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։

Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը: