Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը

1177

Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը: Զոհը 79 ամյա կին է եղել: Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Դժբախտաբար կորոնավիրուսից մենք առաջին զոհն ունեցանք: 79-ամյա կինն ուներ առողջական լուրջ խնդիրներ՝ շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Կնոջ շրջապատի մարդիկ այժմ հսկողության տակ են, նրանց մոտ ծանր ախտանիշներ դեռևս չկան: Ես ցավում եմ ընտանիքի համար» — ասել է քաղաքապետը:

Հիվանդը հոսպիտալացվել էր մարտի 13-ին, բայց հարազատների խնդրանքով նրան տեղափոխել էին մասնավոր բժշկական կազմակերպություն: Սակայն, դրական կորոնավիրուսային թեստի արդյունքը ստանալուց հետո, նա անմիջապես տեղափոխվել էր վարակիչ հիվանդությունների հիվանդանոց:

«Շնչառական անբավարարության բարձրացման համար, կինը ստացել է նաև բուժում վերակենդանացման բաժանմունքում:

Այս պահին վերահսկողության տակ են հանգուցյալի շրջապատի մարդիկ: Նրանք գտնվում են բժշկական մասնագետների հսկողության տակ: Հիվանդի հետ սերտ կապ ունեցողներից  ոչ մեկը հիվանդության ուժեղ ախտանիշներ չունի:

Նշենք, որ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 147 դեպք, վերջին օրվա ընթացքում գրանցվել է 33 նոր դեպք: Արդեն հինգ հոգի վերականգնվել է:

Աղբյուր