Հրաշք գիրք «Նարեկ»-ը, որ բուժում է մարմինն ու հոգին. Աստծո անգին նվերը մարդկանց

957

Քրիստոնեության սկզբնավորումից ի վեր քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ բժշկվել են աղոթքով։ Շատ հիվանդներ են ապաքինվել են աղոթքի միջոցով։ Աղոթքի զորեղ և հրաշագործ ուժի մասին խոսել են նաև գիտնականները։ Ահա թե ինչ է ասում Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է.

«Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն…

Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի:

Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է»

Բժշկության աղոթքը դա հոգեբանական հնարքի չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվանդին ապաքինում պարգևել:

Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվանդությունները կարող են լինել մարմնի տարրերի խաթարման, ինչպես նաև հոգևոր պատճառներով:

Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար:

Իսկ հոգևոր պատճառով առաջացած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով:

Այսպիսի տկարության մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն։