Արտադրամասը Իտալիայի հետ կապ ունի․ իտալացի գործընկերը ժամանել է Հայաստան, կրկին ջերմիջեցնողներով թաքցրել իրական վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում․ Նիկոլ Փաշինյան

1085

Արտադրամասը, որի աշխատակիցների մոտ հաստատվում են կորոնավիրուսի դեպքեր, Իտալիայի հետ կապ ունի։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության Հեռանկար հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իտալացի գործընկերը ժամանել է Հայաստան, ընդ որում՝ առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, բայց կրկին ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը։ Մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք իր հետևից»,- ասաց վարչապետը։

Նա հույս հայտնեց, որ ինչպես Իրանից ժամանածների, Էջմիածնի պարագայում կորոնավիրուսի իրավիճակի կայունացվեց, այնպես էլ արտադրամասում դեպքում կայունացում կլինի։

«Նոր ճյուղերի զարգացում այս պահի դրությամբ չունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։

Եթե տեսնենք, պայքարի այս մեթոդն անիմաստ է, մենք ունենք 2-րդ, 3-րդ տարբերակը, թե ինչպես հետագայում պայքարել վարակի դեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։