Պարզվում է, վարկային արձակուրդ կոչվածն այդքան էլ դրական բան չէ. երկու ամսից պարտավորվելու եք ավելի շատ վճարել բանկին

938

Նման ահազանգ եմ ստանում բիզնեսվարկեր ունեցող մարդկանցից.Պարզվում է, վարկային արձակուրդ կոչվածն այդքան էլ դրական բան չէ, բանկերը ուղղակի երկու ամիս վճարում չեն ընդունի, իսկ երկու ամսից ֆիզիկական կամ իրավաբանական անձը պարտավոր է ավելի շատ վճարել բանկին, որպեսզի փակվի երկու ամսվա չմուծածը:

Ինչ է ստացվում` մարդու բիզնես կանգնած է, երկու ամիս հետո նա կսկսի աշխատել, քիչ-քիչ հետ կգա իր նախկին եկամուտներին, բայց 6 ամսվա ընթացքում պարտավորված կլինի փակել երկու ամսվա չվճարվածը ներառյալ:

Ստացվում է` բանկերը այսպես թե այնպես իրենց փողը ստանալու են այս տարվա ընթացքում, իսկ ոտքի կանգնող բիզնեսի ֆինանսական բեռն ավելանալու է:

Պարզ օրինակ` եթե անձը մեկ տարի ամսեկան պետք է վճարել 100հզ, ապա երկու ամսվա չվճարվածը պետք է վճարի նույն ժամանակահատվածում, այլ ոչ թե 1 տարի երկու ամսում:

Ինձ մոտ տպավորություն է, որ բանկերն էժանագին PR-ով են զբաղված, իսկ մարդկանց մեծ մասը սխալ է հասկացել հայտարարությունները: Ավելին` ստեղծված իրավիճակում շահեցին բանկերն ու խանութները, մնացած տնտեսավարողների միայն տուժեցին, քանզի չկա սպառում, կա անփոփոխ ֆինանսական պարտավորություն:

Աղբյուր