Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել է ադրբեջանական թեյից

1506

Ռուսական НТВ հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր շաբաթ ցուցադրվում է «Դիմակ» հեռուստաշոուն, որի ընթացքում ժյուրիի անդամները փորձում են գուշակել, թե ով է բեմահարթակ դուրս եկած և դիմակի տակ թաքնված անձը:

Ժյուրիի անդամները ռուսական շոու բիզնեսի հայտնի մարդիկ են՝ Ֆիլիպ Կիրկորով, Վալերիա, Ռեգինա Տոդորենկո, Տիմուր Ռոդրիգես, Գարիկ Մարտիրոսյան:

Հեռուստաշոուի գովազդատուներից մեկն ադրբեջանական թեյ արտադրող ընկերությունն է:

Հաղորդման ընթացքում ժյուրիի անդամներին հյուրասիրում են հենց այդ թեյից:

Հեռուստադիտողները նկատել են, որ թեյնիկ և բաժակ է դրված ժյուրիի անդամներից յուրաքանչյուրի դիմաց, բացի Գարիկ Մարտիրոսյանից:

Աղբյուր՝ Tert.am