Առաջարկ գոնե 2 ամսով հետաձգել բոլոր վարկերի վճարումները. տարածում ենք, մինչև հասնի վարչապետին

7368

Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատեր Ripa Tevanyan-ի գրառումը.

Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Ձեզ դիմում ենք մի առաջարկով և խնդրանքով: Գրում եմ ընտանիքիս և շրջապատիս անունից:

Կխոսեմ կոնկրետ մեր ընտանիքի խնդրի մասին, բայց այս խնդիրը համատարած է:
Մենք երիտասարդ ընտանիք ենք, ապրում ենք միասին` ես, ամուսինս, ամուսնուս քույրը և կեսուրս: Չորս անձ ենք, չորսս էլ զբաղվում ենք միկրոձեռնարկատիրական գործունեությամբ, չունենք ընտանիքում ֆիքսված կամ պետական աշխատավարձ ստացող անձ:

Մինչև 2020թ. աշխատել եմ արտոնագրով և պատշած կերպով վճարել եմ բոլոր հարկերը, շնորհակալ ենք, որ այս տարի ազատեցիք մեզ հարկերից: Բայց մեր խնդիրը հիմա այլ է: Նպատակ ունենք ձեռք բերել հիպոտեքով երիտասարդ ընտանիքների ծրագրով բնակարան: Բոլորս էլ մեր բիզնեսները սկսել ենք վարկով և պարտաճանաչ վճարել ենք դրական վարկային պատմություն ունենալու համար: Բայց հիմա կանգնած ենք մեծ խնդրի առաջ:

Այժմ երկրում տիրող իրավիճակը ազդում է բնականաբար առաջինը հենց փոքր բիզնեսների վրա: Ես ունեմ կոսմետոլոգիական փոքր սրահ, ամուսինս աշխատում է տուրիստական ոլորտում, իսկ կեսուրս և ամուսնուս քույրը ունեն նորաձևության սրահներ` մեկը` Գայի պողոտայում, մյուսը` Հալաբյանում:

Այս վիրուսային շրջաում ո՞վ է գնում խնամելու իր մաշկը, ո՞վ է իր համար զգեստ կարել տալիս, ո՞վ է գնում ճանապարհորդելու: Բնականաբար շատ քիչ մարդիկ, կամ այս 2 օրվանից հետո ընդհանրապես ոչ մեկ: Մենք էլ որպես մտահոգ քաղաքացի չենք ցանկանում տանից դուրս գալ կամ բաց պահել մեր սրահները, բայց ստիպված ենք: Այսինքն, այս իրավիճակում փակվում են մեր ընտանիքի ամբողջ եկամուտի աղբյուրները:

Մենք չենք բողոքում, թե ինչպես ենք ապրելու և այլն, ապրելու համար բավական հավաքած գումար ունենք, մեր խնդիրը վարկերն են, որոնք, եթե չվճարենք կդասակարգվենք, ինչի արդյունքում կզրկվենք նաև հետագայում հիպոտեքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունից: Այս խնդիրը իմ շրջապատում շատերն ունեն, ուղղակի ես որոշեցի բարձրաձայնել այն:

Խնդրում ենք որոշում ընդունեք հետաձգել վարկերի վճարումները գոնե 2 ամսով, կամ այս ընթացքի ուշացումները չազդեն վարկային պատմության վրա: Մնացած բանկերին հորդորում եմ հետևել Ameriabank CJSC-ի օրինակին, ով արեց այդ կարևոր մարդասիրական քայլը:

Սիրելի ընկերներ, ովքեր իմ հետ համաձայն են, խնդրում եմ կիսվել այս գրառմամբ, եկեք հասցնեք մեր ձայնը պատկան մարմիններին: