Ապրիլյան պատերազմի մասնակից Դանիել Դավթյանի ծննդյան անակնկալներն ու հյուրերը…

659

Օրեր առաջ Երևանի Սիրիական ռեստորաններից մեկում իր ծննդյան օրը անցկացրեց Ապրիլյան պատերազմի մասնակից` Դանիել Դավթյանը: Ներկա էին մարտական ընկերները,հարազատները և այն մարդիկ,ովքեր ամեն պահ հերոսի կողքին են և փորձում են օգնել շուտ առողջանալ:Միջոցառմանը իր մեծ աջակցությունը ցույց տվեց «ՄԱՐԻԼԴԱ» սիրիական ռեստորանի տնօրեն`Աբրահամ Մարգարյանը:

— Մենք միշտ մեր հերոս տղաների կողքին ենք և պատրաստ ենք ամեն հարցում աջակցել և օգնել մեր տղաներին,-նշեց Աբրահամը:

Ողջ ընթացքում հնչում էին հայրենասիրական երգեր ամեն բան ըստ Դանիելի ցանկության էր կազմակերպվել: Ողջ ընթացքը լի էր բազմաթիվ անակնկալներով: Բացի մարտական ընկերներից ներկա էին նաև մտերիմ ընկերներ, որոնք միշտ Դանիելի կողքին են և օգնում են նրան մարզվելու հարցում: Անի Ամիրջանյանը և Թագուհի Օհանյանը իրենց կարծիքն են արտահայտել այդ հրաշալի օրվա հետ կապված:

— Մանրամասն մտածել էինք այս օրը տոն դարձնել Դանիելի համար և ուրախ ենք ,որ մեր երկարատև և սիրով կատարած աշխատանքը ունեցավ իր արդյունքը:Մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել ռեստորանի ողջ անձնակազմին սիրալիր վերաբերմունքի և հարգանքի համար,այն բոլոր մարդկանց որոնք ներկա գտնվեցին և կրկնակի դարձրեցին Դանիելի օրը:Մենք միշտ պարտավոր ենք լինել մեր հերոսների կողքին և անել ամեն հնարավոր բան իրենց համար:Քանի որ նրանք իրենց կյանքը մեզ համար չեն խնայել:

Անիի խոսքով` Դանիելին ավելի շատ ուրախացրեց երբ ներս մտավ և տեսավ իր ընկերների, ծնողների լուսանկարներով պատրաստված տորթը: