Հայ մարտիկն առաջին ռաունդում հաղթեց թուրքին, որն ասել էր՝ գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից

723

Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:

Նա սոցկայքի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։

Սակայն մենամարտի ժամանակ Ռաֆայել Աբրահամյանը խեղդող հնարքի ժամանակ այնպիսի դաս է տվել մրցակցին, որ խեղդելուց փրկելեն մրցավարները։

Շնորհավորում ենք Ռաֆայել Աբրահամյանին, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթական պահեր։

Տեսանյութը դիտեք ստորև․