Ինչպես պատրաստել ամենահամեղ ձմերուկի չիրը, որ համից կշտանալ չլինի

1157

Ձեզ ենք ներկայացնում ձմերուկի չրի լավագույն բաղադրատոմսը։

Ձեզ անհրաժեշտ է ՝

500գ ձմերուկը կեղևազրկել, կտրատել։

Սոդայաջրի( ջուր — 600մլ, սոդա — 1 թ․գ․) մեջ լցնել ձմերուկի կտորները և թողնել մեջը 4 ժամ։

Հետո հանել, լավ լվանալ։

Օշարակի համար՝

  • ջուր — 300մլ ,
  • շաքարավազ — 600գ,

Եռացնում ենք, լցնում ձմերուկի կտորները, եփում ենք 10 րոպե։ Անջատել, թողնել մինչև առավոտ։

Հետո նորից եփել, մինչև դառնա թափանցիկ, բայց պինդ։ Եփել թույլ կրակի վրա 20-25 րոպե, մինչ հեղուկ մասը թանձրանա։

Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում.

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo