«Ախ, տոկ տվեց…». Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հոսանքահարվեց

1511

ԱԺ-ում «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Քրեակատարողական հիմնարկներում մենք բարելավում ունենք, բայց որպես պատգամավոր, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով կապ ունի և այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ, ես կանդրադառնամ խոշտանգումների խնդրին: Այո, ինձ համար նաև խոշտանգում է, որ հիվանդ դատապարտյալները և կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ:

Մենք, ցավոք սրտի, ունենում ենք կալանավորներ և դատապարտյալներ, որոնց հիվանդությունն անհամատեղելի է կալանքը որպես պատիժ կրելու հետ: Եվ ցավոք սրտի, մենք ունենում ենք մահեր այն պատճառով, որ շատ դժվար է մեր դատական համակարգը արձագանքում այդ իրողությանը:

Արդյունքում ունենում ենք ձգձգված դատական նիստեր, ծայրահեղ առողջական վիճակում գտնվող դատապարտյալ կալանավորներ, և ունենում ենք նաև մահեր»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնի մոտ թեթև էլեկտրահարվեց` հետո ներկաներին հանգստացրեց՝ էդ ինձնից ա, ոչինչ…

Մանրամասները՝ տեսանյութում.