ՖՈՏՈ. Կարճ շրջազգեստ ու սպորտային կոշիկներ․ ինչ տեսքով է Իննա Խոջամիրյանը շրջում օվկիանոսի ափին

591

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից արդեն հասցրել է մի քանի լուսանկար հրապարակել։

Նա նոր լուսանկարներ է հրապարակել Կալիֆոռնիայից։ Իննան պատկերված է օվկիանոսի ու գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, կարճ շրջազգեստ է կրում ու շապիկ։

Նա ոճային պայուսակ է ընտրել ու գլխարկ, հագուստը համադրել սպորտային կոշիկների հետ։

«Խաղաղ օվկիանոսն ու խաղաղ ես…»,- հրապարակումը մակագրել է Իննան։