Տորթ «Խրճիթ». ես պատրաստում եմ սեփական բաղադրատոմսով արդեն 30 տարի

1873

Ցանկանում եմ ձեր դատին ներկայացնել «Խրճիթ» տորթի իմ տնական բաղադրատոմսը, որով արդեն 30 տարի է՝ պատրաստում եմ:

Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար:

Բաղադրիչներ

Խմորը

  • Հավկիթ՝ 3 հատ, Շաքարավազ՝ 1 բաժակ
  • Թթվասեր՝ 1 բաժակ, Մարգարին՝ 250 գրամ
  • Ալյուր՝ 4 բաժակ, Սոդա՝ 0,5 ճ/գ
  • Քացախ

Լցոնը

  • Սև սալորաչիր՝ 200 գրամ
  • Հունական ընկույզ՝ 200 գրամ

Կրեմը

  • Թթվասեր՝ 0,7-1 լիտր
  • Շաքարավազ՝ 1 բաժակ
  • Շոկոլադ՝ զարդարելու համար

Տորթ «Խրճիթ»

Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ։

Մարգարինը հալեցնել և սառեցնել։ Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ։ Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը։

Խառնել խմորը։ Բաժանել 28 գնդիկի։ Դնել սառնարանում 30 րոպե։

Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը գրտնակել 20-25 սմ երկարությամբ և 3-4սմ լայնությամբ:

Պատրաստում ենք լցոնը

Ընկույզները կտրտել դանակով: Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով:

Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով՝ ընկույզի, սալորաչրի: Ապա դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում 15 րոպե:

Շաքարավազով հարում ենք թթվասերը:

Սկսում ենք պատրաստել խրճիթը։ Շարում ենք առաջին շերտը 7 գլանակից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանակ ենք դնում: Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով:

Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով: Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները:

Վրան լցնել քերած շոկոլադ: Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի: Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից:

Բարի ախորժակ: