Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․

721

Երեկ մահացած զինվորի մայրն է՝ որդու հետ՝ Լիաննա Ասրյանը։ Տեսեք ինչքա՜ն երջանիկ է։ Աչքերն անգամ ժպտում են։ Տխրությամբ նայում ու մտածում եմ՝ էլ մոր աչքերը չեն ժպտալու։ Գորիսից տեղեկացնում են, որ Հայկի մայրը փոստում էր աշխատում, կրճատվել ու հիմա չի աշխատում։

Հայկը ավարտել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը։ Դրանից հետո երեք տարի պիտի ծառայեր, հինգ միլիոն դրամ էին տալու։  Հորն ասում էր՝ կգամ, այդ փողը մի գործի մեջ կդնենք, լավ կլինի։

Հայկենց տանը ահավոր վիճակ է․

-Հայրը՝ Ներսեսը, գլուխը պատերով է տալիս, չեն կարողանում պահել։ Ճանշինում ինժեներ է։  Տատը, մայրը կիսամեռ վիճակում են։ Հնարավոր չի պատկերացնել։

Հայկը դպրոցական մի եղբայր ունի ու քույր, ում հետ Երևանում միասին  էին մնում։ Քույրն այնտեղ աշխատում էր։ Հետո Հայկը բանակ գնաց։

Երեկ կեսօրին, ժամը17։00-ին զանգել են ծնողները, Հայկն ասել է՝ զբաղված եմ, հետո զանգեք։ Ժամը 19։00-ին դեպքը եղել է։ Ժամը 20։ 00-ին Գորիսի զինկոմից զանգել ու հայտնել են բոթը։

Հայտնում են, որ այսօր երևի «Հայկին բերեն», եթե փորձաքննության հետ կապված խնդիրներ չլինեն։