Հորդանանի թագավորն ուղղակի ապշել է նախագահի այս անսպասելի քայլից

568

Ինչպես արդեն հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում:

«Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Ձերդ Գերազանցություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը․

«Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում:

Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա:

Հավելենք, որ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնական հանդիպումից հետո, տեղի է ունեցել շատ ավելի ջերմ ու ազատ շփում:

Խոսք է գնացել, ինչպես ազատ վիզային ռեժիմի, այնպես էլ մի քանի այլ կարևոր թեմաների մասին:

Բացի այդ, Հորդանանի թագավորը իր մեծ զարմանքն ու երախտագիտությունն է հայտնել Հայաստանի նախագահին՝ հայ ժողովրդի առանձնահատուկ ջերմության ու տաղանդի համար:

Թագավորը նշել է, որ ինքն ուղղակի մեծ ոգևորություն է ապրել ու ապշել է նախագահի այն քայլից, որ վերջինս կարողանում է նման բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպել,-ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Թադևոսյանը:

Աղբյուր՝ Newstime.am